Տարածաշրջանային

Թուրքիային դժվար ժամանակներ են սպասում. պատգամավոր

1 րոպեի ընթերցում

Թուրքիային դժվար ժամանակներ են սպասում. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Սեիթ Թորունը հայտարարել է, որ թուրք ժողովրդին դժվար ժամանակներ են սպասում այն բանի պատճառով, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) գործած շարունակական սխալները ծանր տնտեսական դրության մեջ են դրել երկիրը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով chphaber.com կայքը, Թորունը հայտնել է, որ առաջիկայում Թուրքիայում դժվար օրեր են սպասվում ինչպես ֆինանսական եւ տնտեսական, այնպես էլ` անվտանգության տեսանկյունից:

«Թուրքիայի կենտրոնական բանկի դրամային քաղաքականությունը ձախողվել է, բանկը կորցրել է անկախությունը: Զբոսաշրջությունն անկում է ապրում, անվտանգություն գոյություն չունի: Նախագահ Թայիփ Էրդողանի անմիտ քաղաքականության պատճառով Թուրքիայում անհավանական քաոս է առաջանում», -ասել է նա:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում