Տարածաշրջանային

Լոնդոնում Դավութօղլուի դեմ ցույց է կազմակերպվել

1 րոպեի ընթերցում

Լոնդոնում Դավութօղլուի դեմ ցույց է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով այս օրերին գտնվում է Մեծ Բրիտանիայում, Լոնդոնում վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ տհաճ անակնկալի է եկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, Լոնդոնում Քեմերոն-Դավութօղլու հանդիպման ժամանակ վարչապետի գրասենյակի դիմաց մեծաքանակ ամբոխ է հավաքվել, որն իր բողոքի ձայնն է հանել ընդդեմ Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացվող քրդական քաղաքականության:

Բողոքի ցույցի մասնակիցները ձեռքերում պահել են Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարով դրոշներ, ինչպես նաև պաստառներ «Մարդասպան Դավութօղլու», «Դադարեցրու պատերազմը քրդերի դեմ», «Դավութօղլուն ԻԼԻՊ-ի աջակիցն է», «Դադարեցրու ցեղասպանությունը» գրություններով:

Երբ հանդիպումից հետո Դավութօղլուն մեքենայով փորձել է դուրս գալ վարչապետի նստավայրից, ցուցարարները փակել են նրա ճանապարհը: Կատարվածին խառնվել է լոնդոնյան ոստիկանությունը` ձերբակալելով 5 ցուցարարի:

Միջադեպի հետևանքով Դավութօղլուն վերադարձել է վարչապետի գրասենյակ և հեռացել հետնամուտքից:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում