Տարածաշրջանային

Թուրքիան խախտում է Եգիպտոսի կայունությունը

1 րոպեի ընթերցում

Թուրքիան խախտում է Եգիպտոսի կայունությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սեմիհ Շուքրուն Թուրքիային մեղադրել է իր երկրի ներքին գործերին միջամտելու մեջ` հերքելով լուրերն այն մասին, որ Եգիպտոսը վերականգնել է Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու բանակցությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, եգիպտական El Vatan թերթին տված հարցազրույցում Շուքրուն ասել է. «Թուրքիան չի հետեւում այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու միջազգային կանոններին: Թուրքիան մեր ներքին ահաբեկիչների հետ համագործակցելու միջոցով Եգիպտոսի կայունությունը խախտելուն ուղղված հավաքներ է անցկացնում: Այդ հարցում մենք բազմաթիվ անգամ զգուշացրել ենք Անկարային, սակայն, այդ երկրի հետ որեւէ բանակցային գործընթաց առկա չէ»:

Նա ասել է, որ թեեւ Լիբիայի եւ Սիրիայի խնդիրներով հավաքներում հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Մեւլութ Չավուշօղլուի հետ, սակայն իրենք փոխադարձ հարաբերությունների հետ կապված հարցեր չեն քննարկել:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում