Սպորտ

Հովհաննես Համբարձումյանը երկարաձգել է գործող պայմանագիրը մակեդոնական «Վարդարի» հետ

1 րոպեի ընթերցում

 Հովհաննես Համբարձումյանը երկարաձգել է գործող պայմանագիրը մակեդոնական «Վարդարի» հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մակեդոնական «Վարդարի» հետ երկարաձգել էր գործող պայմանագրի ժամկետը մինչեւ 2018 թվականի հունիսի 15-ը: «Արմենպրես»-ի տեկացմամբ, ֆուտբոլիստը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է, որ ստորագրված նոր պայմանագիրը խոսում է այն մասին, որ ակումբում վստահում են իրեն:

«Ես գոհ եմ ակումբում իմ կարգավիճակից, ստեղծված պայմաններից եւ պատրաստ եմ շարունակել ելույթներս թիմում: Ուրախ եմ, որ առաջիկա երկու տարում կրկին խաղալու եմ այստեղ: Հուսով եմ թիմակիցներիս հետ կկարողանանք առաջիկայում ավելի մեծ հաջողությունների հասնել» - ասել է Համբարձումյանը:

Հավելենք, որՀովհաննես Համբարձումյանը «Վարդարի» մեկնարկային կազմում անցկացրել է 41 հանդիպում, խփել է 6 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում