Թուրքիայում հինգ մարդ է մահացել խոզի գրիպից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում մեծանում է խուճապը՝ կապված խոզի գրիպի կամ H1N1 վարակի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, վերջին երկու օրվա ընթացքում 35 մարդ բարձր ջերմությամբ և փսխման գանգատներով դիմել է հիվանդանոցներ: Նրանցից 5-ը մահացել է, ընդ որում մեկը՝ երեխա, իսկ 30-ի բուժումը շարունակվում է:

Մասնագետները նշում են, որ երկրում 20 մլն մարդ այս պահին գտնվում է ռիսկային խմբում:

Հայերեն English Русский