Տարածաշրջանային

Էրդողանը Դեմիրթաշին դավաճան է անվանել

2 րոպեի ընթերցում

Էրդողանը Դեմիրթաշին դավաճան է անվանել

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագաh Ռեջեփ Թայիփ Էրդողանը դավաճան է անվանել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին Ռուսաստան այցելելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Էրդողանը նշել է, որ Ռուսաստան կատարած այցելությամբ Դեմիրթաշը «հանել է իր դիմակը»: Թուրիքայի նախագահը կատարվածը քրդամետ կուսակցության առաջնորդի կողմից հրահրված սադրանք ու դավաճանություն է անվանել:

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը դեկտեմբերի 23-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ժամանակ կայացած հայտարարել Է, որ այս բարդ շրջանում մեծ նշանակություն Է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին: «Այժմ մենք ռուս-թուրքական հարաբերությունների սրման շրջան ենք ապրում, մի շրջան, երբ Մերձավոր Արևելքում շատ կարևոր որոշումներ ընդունելու անհրաժեշտություն կա: Մենք կարևորում ենք ռուս-թուրքական հարաբերությունները, և մեզ տխրեցնում է, որ տեղի ունեցած միջադեպը փչացրեց երկրների փոխհարաբերությունները»,- ասել Է Դեմիրթաշը:

«Մենք, որպես ընդդիմադիր կուսակցություն, անմիջապես հայտարարեցինք, որ հարևաննների հետ հարաբերությունները փչացնելու կողմնակից չենք: Բացահայտորեն հայտարարեցինք և քննադատեցինք կառավարության գործողությունները, երբ խփվեց ռուսական ինքնաթիռը»,- հավելել Է նա:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում