Թուրքիայի մեջլիսում առաջարկում են Հայոց ցեղասպանության ժառանգներին քաղաքացիություն տրամադրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն օրենքի նախագիծ է ներկայացրել մեջլիսին, որով առաջարկվում է Հայոց ցեղասպանության ժամանակ սեփական հայրենիքը բռնի կերպով լքած հայերին ու նրանց մինչև 4-րդ սերունդներին տրամադրել Թուրքիայի քաղաքացիություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Օրենքի նախագծում մասնավորապես առաջարկվում է Թուրքիայի Հանրապետության քաղաքացիություն տրամադրել Առաջին աշխարհամարտի սկսվելուց ի վեր Թուրքիայի Հանրապետության ներկայիս սահմաններն ընդգրկող տարածքներում բնակվող բոլոր այն քաղաքացիներին, ովքեր բռնի կերպով աքսորվել են, տեղահանվել կամ զրկվել են Թուրքիայի քաղաքացիությունից և հիմա ողջ են, կամ նրանց մինչև չորրորդ սերնդի ներկայացուցիչներին: Այսինքն, այն կանդրադառնա Հայոց ցեղասպանության, 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին տուժած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, մասնավորապես հայերին, ասորիներին, հույներին:

Առաջարկվում է, որ քաղաքացիությունից դուրս եկածները պետք է դիմեն «այն ժամանակվա անձնագրերով», «եկեղեցու, սինագոգի կամ պաշտամունքային այլ վայրերից մեկի պաշտոնական գրանցման», «փոքրամասնությունների հիմնադրամների կամ այլ առնչվող կազմակերպությունների պաշտոնական գրանցման» մասին փաստաթղթերով, ինչպես նաև այն երկրի կողմից արված արձանագրությամբ, որտեղ նշվում է, որ տվյալ մարդը գաղթել է Թուրքիայից:

Հայերեն العربية English

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս