Տարածաշրջանային

Թուրքիայում սիրիացի փախստական է սպանվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում սիրիացի փախստական է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի լրագրող և ակտիվիստ Նաջի էլ-Ջերֆը, ով ահաբեկչական «Իլսամական պետություն» կազմերկպության դեմ հաղորդում էր պատրաստում Թուրքիայում, սպանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Անհայտ անձը կամ անձինք Գազիանթեփում (Այնթափ) կրակել են սիրիացի լրագրողի գլխին, ով անմիջապես հոսպիտալացվել է: Չնայած բժիշկների ջանքերին` նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել պարզելու հանցագործությունն իրականացրած անձանց և դրա դրդապատճառները:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում