Տարածաշրջանային

Ստամբուլի օդանավակայանում պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է քրդական կազմակերպությունը

2 րոպեի ընթերցում

Ստամբուլի օդանավակայանում պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է քրդական կազմակերպությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանում դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը ստաձնել է քրդական «Քուրդիստանի ազատության բազեները» (TeyrêBazên Azadiya Kurdistan, TAK) կազմակերպությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Firat գործակալությունը:

TAK-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Էրդողանն ու իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության հետ ռազմական կոալիցիայի մեջ մտնելով, դատարկում է քրդաբնակ բոլոր քաղաքները, դրանք վերածում է այնպիսի վայրերի, որտեղ բնակվելն անհնարին է, իսկ ժողովրդին ստիպում է հեռանալ: «Մեր այս գործողությունն արվել է ընդդեմ քրդական քաղաքները ավերակների վերածող ֆաշիստական գործողությունների: Գործողության հետևանքով լուրջ վնասներ են եղել: Մասնավորապես, վնասվել է 5 ինքնաթիռ: Էրդողանամետ և ԱԶԿ-ամետ լրատվամիջոցները աշխատում են կատարվածի արդյունքները գիտակցված կերպով կոծկել և այդպիսով աշխարհին ցույց տալ, որ երկրի օդային տարածքն ապահով է»,- ասվում է TAK-ի հայտարարության մեջ:

Դրա հեղինակները նշել են, որ իրենք այսուհետ պատասխանատու չեն լինի Թուրքիա ժամանող միջազգային ընկերությունների և օտարերկրացիների կյանքի անվտանգության համար: TAK-ից հայտնել են, որ իրենք շարունակելու են պայքարն Էրդողանի ֆաշիստական բռնապետության դեմ:

Ստամբուլում` «ՍաբիհաԳյոկչեն» օդանավակայանում, դեկտեմբերի 23-ի գիշերը` 02:05-ին որոտացել էր պայթյուն, որի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, եվս մեկը՝ վիրավորվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում