Տարածաշրջանային

Anonymous-ը Թուրքիայում 50 հազար համակարգիչ է վերահսկում

1 րոպեի ընթերցում

Anonymous-ը Թուրքիայում 50 հազար համակարգիչ է վերահսկում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի Anonymous հաքերային խումբը շարունակում է հարձակումները թուրքական կայքերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հաքերները DDos հարձակում են իրականացնում միանգամից Թուրքիայում գտնվող 50 հազար համակարգչից, որոնց տերերը, սակայն, անտեղյակ են դրանից:

Նշվում է, որ հարձակումների թիրախում գլխավորապես թուրքական բանկերն են, այդ պատճառով դեկտեմբերի 25-ին բանկային մի շարք կայքեր հրաժարվել են ինտերնետային կայքերով գործարքներ կատարել:

Ավելի վաղ Anonymous խմբից հաքերները հայտարարել են Թուրքիայի կառավարության դեմ լայնամասշտաբ արշավ սկսելու մասին՝ նրան մեղադրելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ: YouTube-ում զետեղված տեսաուղերձում հաքերները հայտարարել են, որ «Թուրքիան աջակցում է ԻՊ-ին՝ խմբավորումից գնելով նավթ եւ հոսպիտալացնելով նրա զինյալներին»: «Մենք չենք հանդուրժի, որ Էրդողանը շարունակի օգնել ԻՊ-ին»,- ասված է ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում