Տարածաշրջանային

Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսից պահանջել է շնորհավորել քրիստոնյաների Սուրբ ծնունդը

1 րոպեի ընթերցում

Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսից պահանջել է շնորհավորել քրիստոնյաների Սուրբ ծնունդը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը թուրքական մեջլիսի ամբիոնից պահանջել է կարևորել ու չմոռանալ հանրապետության տարածքում բնակվող հնագույն ժողովուրդների՝ քրիստոնյաների տոնը՝ Սուրբ ծնունդը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական ensonhaber.com-ը:

«Այսօր քրիստոնեական ընտանիքի Սուրբ ծնունդն է, սակայն մեր մեջլիսն այն չի շնորհավորել: Կար ժամանակ, երբ այս հողերում քրիստոնյաները շատ էին, բնակչության 40 տոկոսն էին կազմում: Այսօր մենք հազարից մեկն ենք: Սակայն այդ ամենը մեր ցանկությամբ չեղավ, մենք չհեռացանք, մեզ պակասեցրին այս հողերից: Սակայն անգամ եթե քիչ էլ լինենք, մեկն էլ լինենք, մեջլիսը պետք է կարևորություն տա Սուրբ ծնունդին: 1915 թվականից առաջ այս հողերում Սուրբ ծնունդը կարևոր տոն էր համարվում: Այդ օրերին արձակուրդ էր հայտարարվում, ինչպես այժմ մուսուլմանական տոների ժամանակ: Այս տեսանկյունից անհրաժեշտ է կարևորել նաև նրանց տոնը, ովքեր այժմ այս հողերում փոքրաթիվ են մնացել»,- ասել է Գարոն:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում