ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հավանություն Է տվել երկրի վարչապետի պաշտոնի համար խորհրդարանական մեծամասնության կողմից ներկայացված ԱԳ նախարարի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես պաշտպանեցի ինչպես վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնաթողությունը, այնպես Էլ Կվիրիկաշվիլիի թեկնածությունը, հենց որ այն ինձ ներկայացրեցին»,- հայտարարել Է Վրաստանի նախագահը:
Այժմ վարչապետի թեկնածուն պետք Է խորհրդարանին ներկայացնի նախարարների կաբինետի նոր կազմը եւ իր ծրագիրը, օրենսդիր մարմինը ձայների մեծամասնությամբ պետք Է վստահության քվե հայտնի նոր կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: