Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է 2015թ. լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է 2015թ. լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է 2015թ. Լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը ցանկում զբաղեցրել է 77-րդ տեղը:

Ցուցակը գլխավորում է կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, նրան հաջորդում է Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, իսկ երրորդ տեղը` «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը:

Քվեարկության մասնակցել է 123 փորձագետ` աշխարհի 49 երկրից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում