Տարածաշրջանային

Թուրքիայի քրդամետ կուսակցության ղեկավարը կարեւորել Է երկխոսությունը Ռուսաստանի հետ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի քրդամետ կուսակցության ղեկավարը կարեւորել Է երկխոսությունը Ռուսաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ կուսակցության` Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ այս բարդ շրջանում մեծ նշանակություն Է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Այժմ մենք ռուս-թուրքական հարաբերությունների սրման շրջան ենք ապրում, մի շրջան, երբ Մերձավոր Արեւելքում շատ կարեւոր որոշումներ ընդունելու անհրաժեշտություն կա: Մենք կարեւորում ենք ռուս-թուրքական հարաբերությունները, եւ մեզ տխրեցնում Է, որ տեղի ունեցած միջադեպը փչացրեց երկրների փոխհարաբերությունները»,- ասել Է Դեմիրթաշը:

«Մենք, որպես ընդդիմադիր կուսակցություն, անմիջապես հայտարարեցինք, որ հարեւաննների հետ հարաբերությունները փչացնելու կողմնակից չենք: Բացահայտորեն հայտարարեցինք եւ քննադատեցինք կառավարության գործողությունները, երբ խփվեց ռուսական ինքնաթիռը»,- հավելել Է նա:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում