Տարածաշրջանային

Anonymous-ի հաքերները կիբեռպատերազմ են հայտարարել Թուրքիային

1 րոպեի ընթերցում

Anonymous-ի հաքերները կիբեռպատերազմ են հայտարարել Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Anonymous խմբից հաքերները հայտարարել են Թուրքիայի կառավարության դեմ լայնամասշտաբ արշավ սկսելու մասին՝ նրան մեղադրելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik գործակալությանը:

YouTube կայքում Anonymous-ին պատկանող ալիքում զետեղված տեսաուղերձում հաքերները հայտարարել են, որ «Թուրքիան աջակցում է ԻՊ-ին՝ խմբավորումից գնելով նավթ եւ հոսպիտալացնելով նրա զինյալներին»: «Մենք չենք հանդուրժի, որ Էրդողանը շարունակի օգնել ԻՊ-ին»,- ասված է ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում