Տարածաշրջանային

ՌԴ-ի իշխանություններն առաջարկում են արգելել հագուստի ներմուծումը Թուրքիայից

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ի իշխանություններն առաջարկում են արգելել հագուստի ներմուծումը Թուրքիայից

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արդյունաբերության եւ առւետրի նախարարությունն առաջարկում Է արգելել թեթեւ արդյունաբերության այն ապրանքների 70-80 տոկոսի ներմուծումը, որոնք Ռուսաստանին մատակարարվում են Թուրքիայից: Այդ մասին հայտնել Է արդյունաբերության փոխնախարար Վիկտոր Եվտուխովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

Եվտուխովի խոսքով՝ համապատասխան առաջարկն ուղարկվել Է կառավարություն: «Ինչ որոշում կընդունվի, ես այժմ չեմ կարող ասել»,-փոխնախարարի խոսքը մեջբերել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Դեկտեմբերի սկզբին, երբ Ռուսաստանը հայտարարեց Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովն ասում Էր, որ թուրքական թեթեւ արդյունաբերության ապրանքների վրա բռնարգելք սահմանել չի պլանավորվում:

Թեթեւ արդյունաբերության ապրանքներն իրենց ծավալով երկրորդն են Թուրքիայից ներմուծվող ապրանքների շարքում: 2015 թվականի ինն ամսվա ընթացքում Թուրքիայից Ռուսաստան են ներկրվել 514 մլն դոլար արժողությամբ տեքստիլ իրեր եւ 48 մլն դոլար արժողությամբ կոշիկներ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում