Միջազգային

Իրանցի հաքերներին հաջողվել Է մուտք գործել Նյու Յորքի մերձակա ամբարտակի կառավարման համակարգ. CNN

1 րոպեի ընթերցում

Իրանցի հաքերներին հաջողվել Է մուտք գործել Նյու Յորքի մերձակա ամբարտակի կառավարման համակարգ. CNN

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանցի հաքերները 2013 թվականին կոտրել են Նյու Յորքի մերձակա ամբարտակի կառավարման համակարգչային համակարգը՝ հսկողություն ստանալով ջրարգելակի դարպասի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով իրազեկ մի աղբյուրի:

Կիբեռհանցագործների թիրախը, հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, եղել է Բոումեն Ավենյուի ոչ մեծ ամբարտակը, որը Նյու Յորքից 16 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռայ Բրուք քաղաքում Է: Ռայ Բրուքի քաղաքագլուխ Փոլ Ռոզենբերգը CNN-ին հայտնել է, որ ամբարտակը նախատեսված է հորդառատ անձրեւների ժամանակ հեղեղումներից պաշտպանվելու համար եւ «շատ հաճախ» է օգտագործվում:

Հաքերները, ինչպես նշվում է, չէին պատրաստվում վնաս հասցնել, նրանք միայն ցանկանում էին փորձել իրենց ուժերը: Նրանց չի հաջողվել լիակատար հսկողություն հաստատել ամբարտակի կառավարման համակարգի նկատմամբ:

Միջադեպը գաղտնիացվել է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում