Հինգ միսիոներ կանանց մասին պատմող «Փրկության քարտեզ» ֆիլմը կցուցադրվի մի շարք երկրներում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն ամփոփող «Փրկության քարտեզ» ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը: Կինոնկարի մտահղացման հեղինակ, գխավոր պրոդյուսեր և «Ման Փիքչրս» ստուդիոյի հիմնադիր-տնօրեն Մանվել Սարիբեկյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ֆիլմը կցուցադրվի Լիբանանում, Էստոնիայում, հնարավոր է նաև Բուլղարիայում, ԱՄՆ-ում:

«Մոտակա 5-6 ամիսներին ուրվագծված է, թե որ երկրներում է ցուցադրվելու ֆիլմը: Որոշ երկրների հետ էլ բանակցություններ են տարվում: Ֆիլմը ներկայացված է նաև փառատոնների, որոնց մասին առավել մանրամասն կհայտնեմ այն ժամանակ, երբ կլինեն դրական պատասխաններ»,-նշեց նա:

Կինոնկարը վերջերս է ցուցադրվել Դանիայում և Շվեդիայում և մեծ հետաքրքրություն առաջացրել այդ երկրներում:

«Դանիայում` Կոպենհագեն և Օրհուս քաղաքներում, դեկտեմբերի 12-13-ը ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել էր Դանիայում և Նորվեգիայում Հայաստանի դեսպանությունը` դեսպան Հրաչյա Աղաջանյանի նախաձեռնությամբ: Ես և ֆիլմը վարող պատմաբան Սվանտե Լունդգրենը մասնակցեցինք միջոցառումներին: Հրավիրված էին նաև պատմաբաններ, մեր խորհրդատուները: Շվեդիայում ֆիլմը ցուցադրվեց Ստոկհոլմում դեկտեմբերի 14-ին»,-նշեց նա:

Ֆիլմը ցուցադրվել է անգլերեն լեզվով: «Մենք որոշել ենք, որ ֆիլմում ենթագրեր չենք օգտագործելու, որովհետև այն խանգարում է հանդիսատեսին: Ցավոք, միայն թղթի վրա ունենք թարգմանված ֆիլմի ֆրանսերեն և ռուսերեն տարբերակները, դեռևս չկան ֆինանսական միջոցներ, որպեսզի կարողանանք այլ լեզուներով թարգմանել և ձայնագրել»,-հավելեց Մանվել Սարիբեկյանը:

Նրա խոսքով` ֆիլմը բավականին լավ է ընդունվել: «Անհանգտություն, մտավախություն կար, որովհետև վերջին հաշվով վավերագրական ֆիլմ է, պատմաբաններ են ներկա, ֆիլմի հերոսուհիների կենսագիրը: Ոչ մի առարկություն չեղավ իրենց կողմից»,-շեշտեց Մանվել Սարիբեկյանը:

Հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն ամփոփող «Փրկության քարտեզ» ֆիլմը հանրությանը ներկայացվեց 2015-ին: Ռեժիսոր Արամ Շահբազյանի խաղարկային փաստավավերագրական ֆիլմը համամարդկային ցավի, մի ազգին պատահած փորձությունների մասին է՝ աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող այլազգի հինգ կին հումանիստների օրինակով: Կինոնկարը նկարահանվել է ինը երկրի 29 քաղաքներում: Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան, ցեղասպանությունների մասին պատմող գրքերի հեղինակ Սվանտե Լունդգրենը: Անցնելով ֆիլմի հերոսների առաքելության ճանապարհը՝ նա գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»:

Ֆիլմի հերոսները եվրոպացի հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփեն (Դանիա), Մարիա Յակոբսենը (Դանիա),Բոդիլ Բյորնը (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնը (Շվեդիա), Հեդվիգ Բյուլը (Էստոնիա): Ֆիլմում Ցեղասպանությունն է, սակայն այն մարդասիրական լույսի տակ է ներկայացվում:

Հայերեն العربية English Русский

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ