Տարածաշրջանային

Օրհան Փամուքը դեմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին

1 րոպեի ընթերցում

Օրհան Փամուքը դեմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքը խոսել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին՝ նշելով, որ այդ անդամակցությունը ճիշտ չի համարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Անհնար է ցանկանալ, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ, քանի դեռ երկրում հարգանք չկա փոքրամասնությունների նկատմամբ, իսկ լրագրողները բանտերում են: Թուրքիայում շատերը ձերբակալվում են միայն սեփական հայացքների պատճառով: Չձերբակալելու դեպքում էլ վարչակարգը խոշոր լրատվականների ղեկավարներին մեծ տուրքեր է նշանակում կամ իր կողմից ոչ ցանկալի անձանց դեմ մերձավոր ԶԼՄ-ների միջոցով մեղադրանքներ է հնչեցնում»,- ասել է Փամուքը:

Օրհան Փամուքը հայտնի էՀայոց ցեղասպանությանև Քրդական հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշմամբ, որը ևս հակասում է թուրքական պաշտոնական դիրքորոշմանը։ Փամուկն այն սակավաթիվ թուրքերից մեկն է, որը 1915 թ. դեպքերի առնչությամբ կիրառել է «ցեղասպանություն» բառը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում