Սպորտ

Լևոն Արոնյանը 4-րդն էր «London Chess Classic»-ում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը 4-րդն էր «London Chess Classic»-ում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը «London Chess Classic»-ում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Մրցաշարի վերջին տուրում Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Լագրավն էր: Գրոսմայստերները պարտիայի 34-րդ քայլին համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին: 9 հնարավորից հավաքելով 5 միավոր՝ Արոնյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում