Սպորտ

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց «London Chess Classic»-ում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց «London Chess Classic»-ում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատիհավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց «London Chess Classic»-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցը բուլղարացի Վեսելին Տոպալովն էր: Շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոնը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 27-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Ալեքսանդր Գրիշչուկն է: Այժմ հայ շախմատիստն ունի 4 միավոր և բարձրացել է 2-րդ հորիզոնական:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում