Սպորտ

Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց «London Chess Classic»-ում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց «London Chess Classic»-ում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը «London chess classic»-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Մեկօրյա հանգստից հետո 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Հիկարու Նակամուրան էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 41-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:

Այժմ Արոնյանն ունի 3 միավոր և մնում է նույն` 7-րդ հորիզոնականում: Հաջորդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը Վեսեկին Տոպալովն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում