Արցախ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՏԻՄ ղեկավարների համար կազմակերպվող դասընթացի մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՏԻՄ ղեկավարների համար կազմակերպվող դասընթացի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է ՏԻՄ ղեկավարների համար կառավարության կողմից կազմակերպվող 9-րդ դասընթացի մասնակիցներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը շնորհավորել է ներկաներին ԱՀ Սահմանադրության օրվա առթիվ՝ այն համարելով Արցախի ժողովրդի գլխավոր ձեռքբերումներից մեկը: Կառավարության ղեկավարն ուրախություն է հայտնել, որ արդեն շուրջ 200 համայնքապետ մասնակցել է վերապատրաստման դասընթացներին, որոնք իրենց դրական ազդեցությունն են թողել համայնքների կառավարման վրա:

«Կարծում եմ՝ ՏԻՄ ղեկավարների գլխավոր անելիքները պետք է լինեն համայնքային աշխատանքների կազմակերպումը և համայնքի սեփական եկամուտների չափի աճի ապահովումը: Ակնկալում եմ, որ ինքներդ նախաձեռնող լինեք համայնքի խնդիրների լուծման գործում և հնարավորինս օգտագործեք ներքին ռեսուրսները: Ինչ վերաբերում է սեփական միջոցների չափի ավելացմանը, ապա դա հնարավոր է համայնքների տնտեսական զարգացման ճանապարհով: Սակայն պետությունն այստեղ պետք է ապահովի տարածքային համաչափ զարգացում՝ մուտքերի արդյունավետ կառավարման միջոցով»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Կառավարության ղեկավարը վերջում պատասխանել է համայնքապետների հարցերին` անդրադառնալով պետության կենսագործունեության մի շարք ոլորտների և գործադիրի առաջիկա ծրագրերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում