Բաքվի համար օրինաչափություն է` նախագահների հանդիպումից առաջ սահմանում սրել իրավիճակը. Լարիսա Ալավերդյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Բաքվի համար օրինաչափություն է դարձել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ սահմանում իրավիճակը սրելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, Ադրբեջանը, ինչպես միշտ, նախագահների հանդիպումներից առաջ փորձում է իր դիրքերն «ուժեղացնել»: Դրանից բացի, ցույց է տալիս իր դժգոհությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերաբերյալ:

«Ադրբեջանում շատ լավ պատկերացնում են, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում խոշոր խաղացողները թույլ չեն տա խնդիրը լուծել ուժային մեթոդով: Ինչպես նաև Ադրբեջանը տեսնում է, որ տարածքները վերադարձնելու, այսպես կոչված, իր իրավունքի մասին տարածած տեսակետը դրական արձագանք չի ստանում այն երկրներում որոնք ներկայացված են ԵԱՀԿ Մինսկի խմբում: Դա նշանակում է Ադրբեջանը մի հնարավորություն ունի, տարբեր ժամանակներում ավելացնել սադրիչ գործողությունների թիվը»,-ասաց Լարիսա Ալավեդյանը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանը նման քայլերի է դիմում ոչ միայն երկու երկրների նախագահների հանդիպումից առաջ, դա կարող է լինել և արտգործնախարարների հանդիպումից առաջ, ինչպես նաև այլ դեպքերում: Ադրբեջանը, որպես կանոն, գնում է բռնության, էսկալացիայի ճանապարհով:

«Ցավոք, դա դեռ տևելու է երկար ժամանակ: Մինչև վերջնական չհստակեցվի այն, որ Ադրբեջանը ոչ մի իշխանություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա: Դա է խնդիրը»,-ավելացրեց Լարիսա Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է հայկական դիվանագիտության գործողություններին, ապա Լարիսա Ալավերդյանը նշեց, որ հայկական դիվանագիտություն ասելով չպետք է պատկերացնել միայն գործադիր մարմինը: Շատ կարևոր է նաև թե խորհրդարանական, թե ժողովրդական դիվանագիտությունը: Ըստ Լարիսա Ալավերդյանի` այն գաղափարները, որոնք դժվար են գործադիր մարմնի համար շրջանառության մեջ դնելը, ավելի հասու են պառլամենտական դիվանագիտությանը: Հետևաբար պետք է աշխատել բոլոր օղակներով` Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը միջազգային հարթակում քաղաքական օրակարգի հարց դաձնելու համար:

Հայերեն English Русский

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր