Սպորտ

Լևոն Արոնյանը 4-րդ ոչ-ոքի խաղաց «London Chess Classic»-ում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը 4-րդ ոչ-ոքի խաղաց «London Chess Classic»-ում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը «London Chess Classic»-ի 4-րդ տուրում ևս կիսեց միավորը մրցակցի հետ: Մրցաշարի այս տուրում Արոնյանի մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին էր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից:

Շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոնը խաղում էր սև խաղաքարերով: Գրոսմայստերները պարտիայի 33-րդ քայլին համաձայնեցին կիսել միավորը: Այժմ Արոնյանն ունի միայն 2 միավոր և գտնվում է աղյուսակի 7-րդ հորիզոնականում:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում