Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել Է ոչնչացնել աշխարհի ամբողջ միջուկային զենքը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել Է ոչնչացնել աշխարհի ամբողջ միջուկային զենքը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հորդորել Է ոչնչացնել աշխարհի ամբողջ միջուկային զենքը՝ դեկտեմբերի 7-ին տեսաուղերձ հղելով Սեուլում բացված խորհրդաժողովին, որը նվիրված Է զինաթափման ու չտարածման հարցերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ եկել Է ժամանակը ակտիվացնելու մեր ջանքերը, որպեսզի աշխարհն ազատենք այդ ամենաավերիչ զենքից»,-Պան Գի Մունի խոսքը մեջբերել Է «Ռյոնհապ» գործակալությունը:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ դա «ամենակարեւոր խնդիրն Է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության ապահովման համար»:

Սեուլում խորհրդաժողովն ընթանում Է Հարավային Կորեայի կառավարական եւ հետազոտական կազմակերպությունների, ՄԱԿ-ի 130 ներկայացուցիչների եւ արտասահմանցի մասնագետների մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում