Սպորտ

Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց «London Chess Classic»-ում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց «London Chess Classic»-ում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատարը Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց «London Chess Classic»-ում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից:

Մրցաշարի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Մայքլ Ադամսն էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 34-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքի արդյունքին: Սա հայ շախմատիստի արդեն 3-րդ անընդմեջ ոչ-ոքին էր:

3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում 2-ական միավորով առաջատարները Մաքսիմ Լագրավը և Անիշ Գիրին են: Լևոն Արոնյանը 1,5 միավորով 7-րդ տեղում է: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցն Անիշ Գիրին է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում