Տարածաշրջանային

Թուրքիայի հետախուզության ղեկավարը Բաքու էր ժամանել Մոսկվայի դեմ համատեղ գործելու պայմանավորվածությունների համար. փորձագետ

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի հետախուզության ղեկավարը Բաքու էր ժամանել Մոսկվայի դեմ համատեղ գործելու պայմանավորվածությունների համար. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի օրերս Բաքու կատարած այցի ժամանակ նրա գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված էր նաեւ այդ երկրի ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթը փորձել է պարզել, թե ինչու՞ է թուրքական օդուժի կողմից ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչը Սիրիայի տարածքում խոցումից հետո ռուս-թուրքական հարաբերությունների խիստ լարված պայմաններում Դավոթօղլուն իր հետ Բաքու տարել է նաեւ Թուրքիայի գլխավոր հետախույզին:

Ադրբեջանում անվտանգության հարցերով փորձագետ Իլհամ Իսմայիլը թեմայի հետ կապված թերթի հետ զրույցում ասել է, որ Դավութօղլուի այցը Բաքու միանշանակ կապված էր ռուս-թուրքական լարված հարաբերությունների հետ, ինչի շուրջ նա ցանկանում էր որոշ պայմանավորվածությունների հասնել Ադրբեջանի ղեկավարության հետ:

«Ստեղծված իրավիճակում Թուրքիան Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ կարծիքների փոխանակման եւ համագործակցության կարիք ունի: Ամենակարեւորն այստեղ տեղեկատվության փոխանակումն ու համատեղ գործողություններն են», -ասել է նա եւ համոզմունք հայտնել, Թուրքիայի հետախուզության ղեկավարը Բաքու էր ժամանել Մոսկվայի դեմ համատեղ գործելու համար պայմանավորվածությունների համար:

Թերթին հետ զրույցում Ադրբեջանի Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար Սուլհեդդին Աքբարը եւս համոզմունք է հայտնել, որ Դավութօղլուի Բաքու կատարած այցին Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկվել են Ռուսաստանի հետ ծագած ճգնաժամի համատեքստում առկա խնդիրները:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում