Հասարակական

Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթները կվերականգնվեն հունվարի 2-ից

1 րոպեի ընթերցում

Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթները կվերականգնվեն հունվարի 2-ից

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեհական LOT ավիաընկերության կողմից2016 թվականի հունվարի 2-ից կվերականգնվի Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթների իրականացումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

«Դա ոչ միայն Լեհաստան այցելելու, այլև Վարշավայի միջոցով այլ ուղղություններով ճամփորդելու հրաշալի հնարավորություն է: Վստահ եմ, որ մեր երկու մայրաքաղաքների միջև կանոնավոր ուղիղ չվերթներով կապը իր դրական ազդեցությունը կունենա ոչ միայն զբոսաշրջության զարգացման, այլ մեր երկու երկրների միջև բազմակողմանի կապերի ամրապնդման և զարգացման, բարեկամ ժողովուրդների միջև առավել ինտենսիվ շփումների ապահովման առումով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է դեսպանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում