Երևանյան բեսթսելեր 3/41. «Ճամփորդություն գիշերից անդին» գործը վարկանիշային աղյուսակում է

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էԱնտուանդըՍենտԷկզյուպերիի «Փոքրիկիշխանը»ստեղծագործությունը՝ «Էդիթ Պրինտ»-ի և «Անտարես»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավել օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Գրիգի «Հիսուսի կատուն»երկրորդն է:Ժողովածուն երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից՝ գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ: Դրանց համադրությամբ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:

Աշխարհահռչակ անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը, որը համարվում է նրա ամենանշանավոր ստեղծագործությունը, երրորդ հորիզոնականում է: Այն աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկն է: Վեպի սյուժեն շատ բաներով համապատասխանում է այն գրքերի բովանդակության հետ, երբ գլխավոր հերոսը վաճառում է իր հոգին սատանային և դրա փոխարեն ձեռք բերում գեղեցկություն, հավերժ երիտասարդություն և հզորություն:

ՋոնԳրինի«Աստղերն են մեղավոր»ստեղծագործությունը չորրորդն է:Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը:«Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:

ԷդգարՀարությունյանի«Նվիրվելուարվեստըկամձոնվարդին»ժողովածունհինգերորդ հորիզոնականում է:

Վեցերորդ հորիզոնականում էԷլֆրիդեԵլինեկի«Դաշնակահարուհին»է: Այս վեպով Ելինեկը հայտնի դարձավ աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է:

Ժան-ԿլոդԿարիերիևՈւմբերտոԷկոյի«Հույսչունենաք,թեկազատվեք գրքերից»ստեղծագործությունը յոթերորդն է: Թե Էկոյի, թե Կարիերի կիրքը գիրքն է` նոր ու հին, խելացի ու հիմար, ժողովրդականություն վայելող և հազվադեպ հանդիպող: Զրույցների այս ժողովածուն անդրադառնում է գրքի դարավոր պատմության ուշագրավ էջերին: Այն կարծես նոստալգիկ սիրո խոստովանություն է հիշեցնում:

Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը»ութերորդ հորիզոնականում է: Այն Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:

Լուի-Ֆերդինանդ Սելինի «Ճամփորդություն գիշերից անդին»՝ 1932 թվականին լույս տեսած վեպը համարվում է 20-րդ դարի ֆրանսիական գրականության անկյունաքարային գործերից մեկը: Այն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր կյանքի բնականոն հունից դուրս ընկած և հոգեբանական բազմաթիվ փորձությունների ենթարկված մտավորականի դառը և միևնույն ժամանակ հեգնական ինքնախոստովանությունն է:

Նաջիբ Մահֆուզի «Ռադոբիս» վեպը, որի համար հիմք է ծառայել Հին Եգիպտոսի 6-րդ դինաստիայի Մերենրա 2-րդ Նեմթիեմսաֆ փարավոնի կերպարը, եզրափակում է վարկանիշային աղյուսակը: Նա Պեպի 2-րդի և Նեյթ թագուհու որդին էր, Նիթոկրիս թագուհու եղբայրն ու ամուսինը և թագավորել է մ.թ.ա. 2219-2218 թթ.: Փարավոնի գահակալության ժամանակաշրջանի կարճ լինելը կապում են կամ նրա հիվանդության, կամ պետական հեղաշրջման հետ: Մահֆուզի վեպը բացահայտում է իրական պատճառները....

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Էդիթ Պրինտ/Անտարես 41/24
2 +3

Գրիգ

«Հիսուսի կատուն»

Անտարես 10
3 *

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 10
4 -1

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ/Բուկինիստ 10
5 *

Էդգար Հարությունյան

«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 9
6 *

Էլֆրիդե Ելինեկ

«Դաշնակահարուհին»

Անտարես 8
7 *

Ժան-Կլոդ Կարիեր և Ումբերտո Էկո

«Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից»

Անտարես 8
8 -6

Միլան Կունդերա

«Կեցության անտանելի թեթևությունը»

Անտարես 7
9 նոր

Լուի-Ֆերդինանդ Սելին

«Ճամփորդություն գիշերից անդին»

Անտարես 7
10 -3

Նաջիբ Մահֆուզ

«Ռադոբիս»

Անտարես 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում