«Խաչատրյանը և ջազը» նախագիծը պետք է ներկայացվի ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս. Սերգեյ Սմբատյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ցանկանում է, որ «Խաչատրյանը և ջազը» բացառիկ համերգային նախագիծը հնչի ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս: Համերգային նախագիծն առաջին անգամ կներկայացվի դեկտեմբերի 5-ին` Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի փակմանը:

«Արամ Խաչատրյանի փառատոնի շրջանակում անցկացվող ամեն համերգ մեզ համար շատ կարևոր է: Դեկտեմբերի 5-ի համերգը ստանդարտից դուրս է: Խաչատրյան և ջազ ֆորմատը շատ եմ կարևորում, կարծում եմ, որ այդ նախագիծը պետք է հնչի ոչ միայն Հայաստանում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սերգեյ Սմբատյանը:

Խաչատրյանական փառատոնի փակմանը երիտասարդական նվագախումբը Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ կներկայացնի նորարարական ծրագիր. առաջին անգամ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կհնչեն ջազային մշակմամբ:

Երիտասարդական նվագախումբն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս յուրօրինակ մոտեցումներով. ՀՊԵՆ-ը նախորդ տարի խաչատրյանական փառատոնի շրջանակում DJ Switch-ի հետ հանդես եկավ համերգով:

«Արտասահմանում շատ երկրներ կան, որ կցանկանան Խաչատրյանի փառատոնի նմանն ունենալ: Փառատոն, որը մենք ստեղծել ենք Հայաստանում միահամուռ ուժերով: Մենք ունենք հերոս` Արամ Խաչատրյանը: Ջազը, երգչախմբերը, լավագույն մենակատարները, հայաստանյան պրեմիերաները, բոլորը միացան մեր մեծ ընտանիքին: Հպարտանում եմ, որ Հայաստանում մենք ստեղծում ենք նվագախումբ, երգչախումբ, փառատոն, այն ամենն, ինչ կարող ենք կապել մշակույթի հետ»,-ընդգծեց Սերգեյ Սմբատյանը:

Այս օրերին երաժիշտները փորձեր են կատարում և պատրաստվում «Խաչատրյանը և ջազը» համերգային նախագծին:

«Դեռ ունենք փորձեր. շատ բարդ է: Ամենասիրված մեղեդիները կհնչեն ջազ ստանդարտի մեջ, ինչը մարդկանց համար կլինի շատ հետաքրքիր»,-վստահեցրեց Սերգեյ Սմբատյանը:

Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Հոկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 5-ն անցկացվող երաժշտական այս տոնի ընթացքում տեղի են ունենում կամերային և սիմֆոնիկ համերգներ:

2013-ին ամբողջ երաժշտական աշխարհը նշում էր հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանը: Այս առնչությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի իրականացման նախաձեռնությամբ, որը մեկ ծրագրի շրջանակներում պետք է միավորեր մշակութային բազում միջոցառումներ:

Ռոզա Գրիգորյան

Հայերեն English Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը