Էրդողանի քաղաքական կարիերան ավարտվում է. Ասադ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաար Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի ինքնասեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կարիերան ավարտվում է, եւ սրանից հետո նա ինչ էլ անի, ուժի հավասարակշռությունը չի կարող փոխել իր օգտին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ասադը հայտարարել է Չեխիայի հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա ասել է, որ Ռուսաստանին պատկանող Սու-24 ռմբակոծիչի՝ Սիրիայի տարածքում թուրքական օդուժի կողմից խոցելու պատճառն այն է, որ Էրդողանը չի ցանկանում հաշտվել սիրիական խնդրում իր կրած պարտության հետ:

Սիրիայի առաջնորդի խոսքով` «Էրդողանի պարտությունը, ահաբեկչական կազմակերպությունների պարտվելն ի վերջո բերելու է նրա քաղաքական կարիերայի ավարտին»:

Բաշար Ասադը նաեւ հավելել է, որ սրանից հետո Էրդողանն ինչ էլ անի, ուժային հավասարակշռությունը չի կարողանալու փոխել իր օգտին:

«Ահաբեկչության դեմ պայքարը շարունակվում է: Ռուսաստանի աջակցությունն ավելի ուժեղ է դառնալու», -համոզմունք է հայտնել նա:

Հայերեն العربية Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս