Միջազգային

Նեթանյահուն և Աբբասը վերջին 5 տարում առաջին անգամ միմյանց ձեռք են սեղմել

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն և Աբբասը վերջին 5 տարում առաջին անգամ միմյանց ձեռք են սեղմել

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ միմյանց ձեռք են սեղմել` Փարիզում ընթացող ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված համաշխարհային խորհրդաժողովի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով DPA գործակալությունը, Նեթանյահուն և Աբբասը համաշխարհային առաջնորդների համատեղ լուսանկարում կանգնել են կողք կողքի: Վերջին անգամ Պաղեստինի և Իսրայելի առաջնորդները ձեռքսեղմումով են փոխանակվել 2010 թվականին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում