Սպորտ

Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Դեկտեմբեր ամսվա աղյուսակում Լևոն Արոնյանը 6-րդ տեղում է: Ի տարբերություն անցած ամսվա` Արոնյանն առաջադիմել է մեկ տեղով: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լավագույն 10 շախմատիստների շարքում են նաև Վեսելին Տոպալովը, Վիշի Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան, Անիշ Գիրին, Դինգ Լիրենը և Սո Ուեսլին: Հայաստանի հավաքականի անդամներից Գաբրիել Սարգսյանը 43-րդ տեղում է, 88-րդ տեղում Սերգեյ Միքայելյանն է, իսկ Հրանտ Մելքումյանը 95-րդն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում