Միջազգային

Մոսկվայում ակտիվիստները Թուրքիայի դեսպանատան առաջ Էրդողանին խորհրդանշող տիկնիկով դագաղ են դրել

2 րոպեի ընթերցում

Մոսկվայում ակտիվիստները Թուրքիայի դեսպանատան առաջ Էրդողանին խորհրդանշող տիկնիկով դագաղ են դրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի «Հայրենիք» կուսակցության երիտասարդական թեւի ակտիվիստները Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առաջ դագաղ են դրել, որի մեջ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայկիփ Էրդողանին խորհրդանշող տիկնիկ է եղել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, դեսպանատան առաջ կանգ առած ավտոմեքենայից ակտիվիստները հանել են կարմիր գույնի դագաղը եւ հանդիսավորությամբ տեղադրել դեսպանատն շենքի մայթին:

«Մենք ցանկանում ենք բարձր հայտարարել բոլորին, որ Ռուսաստանում ազգային համերաշխությունը գոյություն ունի ոչ թե բառացի, այլ գործնականում», -ասել է ակցիայի կազմակերպիչներից Վ.Լակտյուշինը:

«Մենք թուրքական իշխանություններից պատասխան ենք պահանջում: Այդ պատճառով այսօր մենք հուղարավորում ենք փչովի Էրդողանին», -ասել է նա:

Ոստիկանությունը միջոցառման կազմակերպիչներին տարել է բաժանմունք:

Ընդսմին` Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր դարձյալ հայտարարել է, որ Անկարան չի պատրաստվում Սու-24-ի համար ներողություն խնդրել Ռուսաստանից:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգերի հետո Դավութօղլուն լրագրողներին ասել է. «Թուրքիայի օդային եւ ցամաքային սահմանների պաշտպանությունը մեր պարտականություններ է: Ոչ ոք ներողություն չի խնդրելու իր պարտականությունը կատարելու համար»:

Թուրքիայի օդուժը նոյեմբերի 24-ին խոցել է Սիրիայում ահաբեկիչների դեմ գործողությանը մասնակից Սու-24 ռմբակոծիչին: Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչները գնդակահերլ են կատապուլտով ինքնաթիռից դուրս եկած` օդապարիկով իջնող օդաչուներից մեկին, երկրորդին` հաջողվել է փրկվել: ՌԴ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է Անկարայի այն պնդումը, թե Սու-24-ը, իբր, խախտել է Թուրքիայի օդային տարածքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջադեպն անվանել է ահաբեկիչների մեղսակիցների կողմից «հարված թիկունքին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում