Տարածաշրջանային

Դավութօղլուն կայցելի Ադրբեջան

1 րոպեի ընթերցում

Դավութօղլուն կայցելի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այցով Բաքվում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն եւս առաջիկայում կայցելի Ադրբեջան:

Ինչպես հաղրդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, նրա խոսքով` ենթադրվում է, որ թուրք վարչապետը Բաքու կժամանի դեկտեմբերի 3-ին:

Նշվում է, որ այցի ընթացքում Դավութօղլուն մի շարք պաշտոնական հանդիպումներ կանցկացնի, որոնցում կքննարկի երկկողմանի համագործակցության եւ տարածաշրջանային օրակարգի հարցեր:

Թուրքիայում ավանդույթի է վերածվել կառավարության կազմի յուրաքանչյուր փոփոխությունից հետո վարչապետի, նախագահի եւ արտգործնախարարի այցերն Ադրբեջան եւ Կիպրոսի թուրքական հատված:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում