Տարածաշրջանային

Ռուսական ինքնթիռը խոցվելուց հետո Թուրքիայում լիրան կտրուկ արժեզրկվել է

1 րոպեի ընթերցում

Ռուսական ինքնթիռը խոցվելուց հետո Թուրքիայում լիրան կտրուկ արժեզրկվել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում թուրքական զինված ուժերի կողմից ռուսաստանյան օդուժին պատկանող «Սու-24» ռազնական ինքնաթիռի կործանումից հետո թուրքական ազգային արժույթը` լիրան կտրուկ արժեզրկվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, միջադեպից անմիջապես հետո մեկ դոլարի դիմաց թուրքական լիրան 2,83 րոպեի ընթացքում հասել է 2,87 լիրայի, իսկ թուրքական բորսայում անկումը կազմել է 2 տոկոսից ավելի:

Այսօր կեսօրից հետո հայտնի է դարձել, որ Սիրիայի` Թուրքիայի հետ սահմանում ռուսաստանյան օդուժերի պատկանող «Սու-24» ռմբակոծիչ է խոցվել: Թուրքական կողմը պնդում է, որ ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը եւ իրենք վայր են գցել այն, սակայն, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարել է, որ ռուսաստանյան ինքնաթիռը թուրքական սահմանը չի խախտել:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ինքնաթիռի խոցումը «չափազանց լուրջ միջադեպ» է բնութագրել:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում