Արցախ

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ-ում հանդիպել է մի խումբ բարերաների

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ-ում հանդիպել է մի խումբ բարերաների

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին այցելել է Լոս Անջելեսում գործող հայկական վարժարաններ, ինչպես նաև հանդիպում է ունեցել մի խումբ բարերարների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արայիկ Հարությունյանը եղել է Սրբոց Նահատակաց Ֆերայան Երկրորդական և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարաններում, ծանոթացել կրթօջախների պայմաններին և պատմությանը: Վարչապետը ներկա է գտնվել աշակերտների կողմից կազմակերպված միջոցառումներին՝ բարձր գնահատելով վարժարանների դերակատարությունը սփյուռքում հայապահպանության գործում:

Վարչապետ Հարությունյանն այնուհետև Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան ափի առաջնորդարանում կազմակերպված ընդունելության ժամանակ հանդիպել է մի խումբ բարերարների, նրանց ներկայացրել Արցախի զարգացման հեռանկարներն ու պայմանները: Նա ներկաների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները, ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ:

Հանդիպման վերջում վարչապետը հորդորել է բարերարներին ակտիվորեն աջակցել նոյեմբերի 26-ին նախատեսված հեռուստամարաթոնին, որի ժամանակ հավաքագրված գումարները «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ուղղվելու են հայրենիքի զարգացման գործին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում