Տարածաշրջանային

Տուսկը Դավութօղլուին հրավիրել է ԵՄ գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Տուսկը Դավութօղլուին հրավիրել է ԵՄ գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հրավիրել է ԵՄ գագաթնաժողովին, որը պետք է Բրյուսելում տեղի ունենա նոյեմբերի 29-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հրավերն արվել է Տուսկ-Դավութօղլու հեռախոսազրույցի ժամանակ:

Ըստ հաղորդագրության` Դավութօղլուն ընդունել է հրավերը եւ նշել, որ Թուրքիան պատրաստ է եվրոպացի գործընկերների հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների եւ ընդհանուր ջանքերի զարգացման, ինչպես նաեւ ԵՄ անդամակցությանն ուղղված բանակցային գործընթացում ընդհանուր տեսակետի հիմքով միասին աշխատելու համար:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում