Մշակույթ

Ռոդրիգեսը եւ Մալկովիչը ֆիլմ են նկարահանել 100 տարի հետո ցուցադրելու համար

2 րոպեի ընթերցում

Ռոդրիգեսը եւ Մալկովիչը ֆիլմ են նկարահանել 100 տարի հետո ցուցադրելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսը եւ դերասան Ջոն Մալկովիչը ֆիլմ են նկարահանել, որը կարելի կլինի դիտել միայն 100 տարի անց՝ 2115 թվականի նոյեմբերի 18-ին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին: Նրանք այն զետեղել են հատուկ պատիճում եւ կողպել Ֆրանսիայում Լյուդովիկոս 13-րդի տան պահոցում: Նախագիծը պատվիրել Է Louis XIII կոնյակի բրենդը:

Ժապավենի սյուժեի մանրամասները չեն բացահայտվում, բայց հայտնի Է, որ դրանում ցուցադրված են ապագայի տարբեր պատկերացումներ: Ֆիլմի ստեղծողները YouTube-ում հրապարակել են երեք թիզեր, որոնք պատկերում են նույն տեսարանը, բայց տարբեր դեկորացիաներում՝ քաղաքակրթության զարգացման հնարավոր տարբերակներին համապատասխան:

«Դա կարող Է լինել բարձրտեխնոլոգիական ապագա եւ համակարգիչների պաշտամունք, հետչեռնոբիլյան ապագա կամ վերադարձ բնությանը, կամ Էլ ռետրոապագա, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին այն գիտական ֆանտաստիկայում պատկերացրել են 1940-1950-ական թվականներին»,-ճշտել Է Մալկովիչը:

Ռոդրիգեսը միայն ասել Է, որ կինոնկարն աչքի Է ընկնում «հուզական լարվածությամբ»:

Ֆիլմի հետ միասին թողարկել են հազար մետաղական տոմս, որոնք աշխատանքը թույլ կտան տեսնել այն մարդկանց սերունդներին, ովքեր դրանք ձեռք են բերել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում