Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելեր 3/39. «Կեցության անտանելի թեթևությունը» վարկանիշային աղյուսակում է

6 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 3/39. «Կեցության անտանելի թեթևությունը» վարկանիշային աղյուսակում է

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էԱնտուանդըՍենտԷկզյուպերիի «Փոքրիկիշխանը»ստեղծագործությունը՝ «Էդիթ Պրինտ»-ի և «Անտարես»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

ՋոնԳրինի«Աստղերն են մեղավոր»ստեղծագործությունը երկրորդն է:Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը:«Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:

ԷդգարՀարությունյանի«Նվիրվելուարվեստըկամձոնվարդին»ժողովածուներրորդ հորիզոնականում է:

ՊաուլուԿոելյուի«Անհավատարմություն»-ըչորրորդն է:2014 թվականին հրատարակված այս ստեղծագործությունը «Ալքիմիկոսի» հեղինակի վերջին գործերից է: Վեպի հերոսուհին 31-ամյա լրագրող Լինդան է: Բոլորը կարծում են, որ նա հրաշալի կյանք ունի` սիրող ամուսին և երեխաներ, լավ աշխատանք: Սակայն ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է ու հեշտ:

ԳաբրիելԳարսիաՄարկեսի«Սերըժանտախտիօրերին»գործը հինգերորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Վեցերորդ հորիզոնականումԷլֆրիդեԵլինեկի«Դաշնակահարուհին»է: Այս վեպով Ելինեկը հայտնի դարձավ աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է:

Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը»յոթերորդ հորիզոնականում է: Այն Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:

Ժան-ԿլոդԿարիերիևՈւմբերտոԷկոյի«Հույսչունենաք,թեկազատվեք գրքերից»ստեղծագործությունը ութերորդն է: Թե Էկոյի, թե Կարիերի կիրքը գիրքն է` նոր ու հին, խելացի ու հիմար, ժողովրդականություն վայելող և հազվադեպ հանդիպող: Զրույցների այս ժողովածուն անդրադառնում է գրքի դարավոր պատմության ուշագրավ էջերին: Այն կարծես նոստալգիկ սիրո խոստովանություն է հիշեցնում:

Գրիգի «Հիսուսի կատուն»իններորդն է:Ժողովածուն երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից՝ գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ: Դրանց համադրությամբ՝ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:

Գաբրիել ԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, եզրափակում է վարկանիշային աղյուսակը: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Էդիթ Պրինտ/Անտարես 21/15
2 +7

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ/Բուկինիստ 21
3 -1

Էդգար Հարությունյան

«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 13
4 +1

Պաուլու Կոելյու

«Անհավատարմություն»

Անտարես 11
5 +3

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 9
6 -2

Էլֆրիդե Ելինեկ

«Դաշնակահարուհին»

Անտարես 8
7 նոր

Միլան Կունդերա

«Կեցության անտանելի թեթևությունը»

Անտարես 7
8 +2

Ժան-Կլոդ Կարիերի և Ումբերտո Էկո

«Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից»

Անտարես 7
9 -3

Գրիգ

«Հիսուսի կատուն»

Անտարես 7
10 -3

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 7

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում