Տարածաշրջանային

Բաքվում երկրպագուներն անհարգել են Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը (տեսանյութ)

1 րոպեի ընթերցում

Բաքվում երկրպագուներն անհարգել են Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում Հունաստանի հավաքականի հետ հանդիպման ընթացքում Փարիզում ահաբեկչության զոհերի հիշատակին հայտարարված հարգանքի րոպեի ժամանակ ամբողջ մարզադաշտի կողմից սուլոցներով արձագանքելուց հետո նույնը տեղի է ունեցել նաեւ Բաքվում Ադրբեջանի եւ Մոլդովայի պատանեական հավաքականների հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, խաղն սկսվելուց առաջ փարիզյան ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին լռության րոպե է հայտարարվել, սակայն, երկրպագուները սկսել են սուլել եւ գոռալ:

Ստամբուլում կատարվածը միջազգային մամուլը գնահատել է որպես Թուրքիայի խայտառակություն: Լռության րոպե հայտարարվելուց հետո մարզադաշտում երկրպագուների սուլոցներն ու վայրենի գոռոցներն ուղեկցվել են «Ալլահու աքբար», «Ալլահը մեծ է», «Շեհիդներն անմահ են, հայրենքն անբաժանելի է» պաստառներով եւ բացականչություններով:

Ստամբուլում անցկացված Թուրքիա-Հունաստան ընկերական հանդիպումը մարզադաշտում դիտել են երկու երկրների վարչապետներ Ահմեդ Դավութօղլուն եւ Ալեքսիս Ցիպրասը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում