Մշակույթ

Ազգային պատկերասրահում կբացվի Էդման Այվազյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

 Ազգային պատկերասրահում կբացվի Էդման Այվազյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ազգային պատկերասրահում նոյեմբերի 20-ին կբացվի Էդման Այվազյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, արվեստագետի ստեղծագործություններում համադրված են հայկական, արևելյան ու եվրոպական մշակույթների ավանդույթները: Ցուցահանդեսին կներկայացվեն Էդման Այվազյանի ճարտարապետական, դիզայներական նախագծերը, ինչպես նաև վերջին 10-15 տարիներին ստեղծված բնանկարները:

Էդման Այվազյանը ծնվել է 1932 թ. Իրանում ծնված, այժմ բնակվում է Լոնդոնում: Նրա ցուցահանդեսը հնարավորություն կտա տեսնելու արվեստագետի անցած ուղին, գնահատելու ձեռքբերումները, ձիրքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում