Միչիգանի համալսարանի պրոֆեսորը դասախոսություն է կարդացել Հայոց ցեղասպանության թեմայով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սանին «Ֆոսթեր» դահլիճում մեծ թվով մարդկանց ներկայությամբ խոսել է 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է collegian.psu.edu-ն:

Սանին ներկաներին պատմել է, թե ինչպես 1915-1917 թվականների ընթացքում երիտթուրքերի իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով կյանքից զրկվել են շուրջ 1.5 միլիոն հայեր: Նա կատարվածն անվանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Անդրադառնալով այս խնդրում պատմաբանների ունեցած դերակատարությանը՝ պրոֆեսորն ընդգծել է, որ նրանց խնդիրը ոչ միայն պարզելն է, թե ինչ է եղել, այլև այն, թե ինչու է դա իրականացվել: «Ցեղասպանությունը ոչ թե մարդկանց, այլ ժողովրդի սպանությունն է»,- ասել է նա՝ բացատրելով «ցեղասպանություն» եզրույթի իմաստը:

Դասախոսությանը ներկա ուսանողներից մեկը՝ Ջայիմ Ռոզենբերգը միջոցառման ավարտին նշել է, որ դրա ընթացքում շատ նոր տեղեկություն է ստացել Ցեղասպանության մասին:

Միջոցառման կազմակերպիչներից մեկը` Հայկական ուսանողական ասոցիացիայի նախագահ Անդրանիկ Չեքեմյանն էլ ընդգծել է միջոցառման կարևորությունը՝ նշելով, որ շատերը ներկայում Ցեղասպանության վերապրածների 3-րդ կամ 4-րդ սերունդներն են:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան