ԻՊ-ից փախած հրամանատարը կառույցի և Թուրքիայի սերտ հարաբերությունների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից փախած հրամանատար Սաիդը, որը եղել է Սիրիայի Ալ Բաբ քաղաքի ԻՊ-ի հետախուզության վարչության պետը, պատմել է կառույցի և Թուրքիայի սերտ կապերի, խմբավորման մեջ թուրք մարտիկների, Թուրքիայի տարածքով ահաբեկիչների Սիրիա անցումների, թուրքական հետախուզության և ԻՊ-ի հետ հարաբերությունների, ԻՊ-ի հետախուզական աղբյուրների մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ջումհուրիեթ» թերթի թղթակցի հետ զրույցում Սաիդն ասել է, որ ԻՊ-ին միանալ ցանկացող մարտիկների համար Թուրքիան «բաց սահման» քաղաքականություն է իրականացրել: Նրա խոսքով` քանի որ սիրիացի քրդերը ներկայում վերահսկողության տակ են առել Թել Աբյադ քաղաքը, այժմ Սիրիա անցնել ցանկացող ԻՊ-ի մարտիկները օգտվում են միայն Թուրքիայի Քիլիս քաղաքի սահմանադռնից:

Նա ասել է, որ եւ’ Ալ Նուսրան (Ալ Կաիդա), եւ’ ԻՊ-ն շարունակում են մարտիկներ մատակարարել Քիլիսից:

«Քիլիսում նույնիսկ երկու մզկիթ կա, որոնցից մեկը Ալ Կաիդա գնացողների, մյուսը` ԻՊ գնացողներ համար է օգտագործվում: Այդ երկու մզկիթում երկու խմբավորումների ներկայացուցիչներ կան, որոնք էլ կազմակերպում են մարտիկների անցումները Սիրիա եւ Իրաք», -ասել է նա:

Սաիդը պատմել է, որ իրենք որեւէ խնդիր չեն ունեցել թուրքական հետախուզության հետ համագործակցության մեջ:

«Քոբանիի վրա հարձակումներում մենք մեծ թվով վիրավորներ ունեցանք, որոնք բուժման համար թուրքական հետախուզության ջանքերով փոխադրվեցին Թուրքիա: Ավտոմեքենաներում մեր վիրավորների մազերը կտրում ու մորուքները սափրում էին, որպեսզի թուրքական հիվանդանոցներում բժիշկների մոտ կասկածներ չառաջանային: Թուրք-սիրիական սահմանին գտնվող Ալ Ռաի քաղաքում ԻՊ-ի ղեկավարը թուրք հետախույզ է: ԻՊ-ի կազմում թուրքական հետախուզության հետ սերտ կապեր ունեցող բազմաթիվ մարդիկ կան», -ասել է նա:

Հայերեն العربية

Վարչապետը Քոչարյանի ընտանիքի գույքն օրինական համարող քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն անել

Եթե մարդն ամբողջ կյանքում պետական պաշտոնի է եղել ու դոլարային միլիարդատեր է, պետք է րոպե առաջ «կուլակաթափ» անել. Փաշինյան

Կանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ, ժողովրդավարական և դիմակայուն պետության կառուցման կարևոր մաս. Լիլիթ Մակունց

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը

Սեպտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ

Հայաստանը ոչինչ չի զիջել. ՀՀ վարչապետ

Տիգրան Մեծի պողոտայի աջ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ ժամանակավորապես կարգելվի մեքենաների կայանումը

Հայաստանը երբեք չի բարձրացրել 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը. Փաշինյան