Սպորտ

Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում 5 տուրից հետո առաջատարը Ռուսաստանն է

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում 5 տուրից հետո առաջատարը Ռուսաստանն է

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում նոյեմբերի 18-ը հայտարարված է հանգստի օր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 5 տուրից հետո Հայաստանի հավաքականը 11-րդ տեղում է: Տղամարդկանց պայքարում առաջատարը Ռուսաստանի թիմն է, որն ունի 9 միավոր: 8-ական միավոր ունեն Ֆրանսիայի, Ուկրաինայի և Վրաստանի թիմերը:

Կանանց պայքարում Հայաստանի հավաքականը 15-րդ տեղում է: Առաջատարը 10 միավորով Ռուսաստանի թիմն է: 8 միավոր ունեն Ուկրաինան և Վրաստանը:

Եվրոպայի թիմային առաջնությունը կվերսկսվի արդեն նոյեմբերի 19-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում