Տարածաշրջանային

Դինքին սպանած հանցագործը ցանկանում է ներկա գտնվել դատական նիստերին

2 րոպեի ընթերցում

Դինքին սպանած հանցագործը ցանկանում է ներկա գտնվել դատական նիստերին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը նամակով դիմել է Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 5-րդ դատարան՝ ցանկություն հայտնելով մասնակցել Դինքի սպանության գործով դատական նիստերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկասյակոչելով «Ակոս» պարբերականը, նամակում Սամասթը հայտնել է, որ դատական նիստերին մասնակցելու համար նա ցանկանում է տեղափոխվել Ստամբուլում գտնվող բանտ:

Ներկայում Սամասթն իր պատիժը կրում է Քոջաէլիի F տիպի բանտում:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության է դատապարտվել, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունն սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում