Տարածաշրջանային

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը պահանջում է չեղյալ հայտարարել խորհրդարանական ընտրությունների արդյունքները

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը պահանջում է չեղյալ հայտարարել խորհրդարանական ընտրությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դիմել է երկրի Բարձրագույն ընտրական հանձնաժողովին` պահանջելով չեղյալ հայտարարել նոյեմբերի 1-ին մեջլիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk-ը: Հանձնաժողովին ուղղված դիմումի մեջ քրդամետ կուսակցությունը նշել է, որ ընտրություններն իրականացվել են «հավասարության» և «ազատության» սկզբունքների խախտումներով:

Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը նոյեմբերի 12-ին հայտարարել էր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Համաձայն խորհրդի տվյալների՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) ընտրությունների արդյունքներով ստացել է 317 պատգամավորական մանդատ, ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ)՝ 134, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)՝ 59 և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 40 պատգամավոր:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում