Տարածաշրջանային

Փարիզում ահաբեկիչներից երկուսը թուրքական անձնագրեր են ունեցել

1 րոպեի ընթերցում

Փարիզում ահաբեկիչներից երկուսը թուրքական անձնագրեր են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին մասնակից ինքնասպան ահաբեկիչներից երկուսը թուրքական անձնագրեր են ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է CNN-ը` հղում կատարելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կողմից տեղեկացված ֆրանսիացի սենատորին, ով նշել է, որ դրանք Թուրքիայի քաղաքացու կեղծ անձնագրեր են եղել:

Ավելի վաղ ֆրանսիական ոստիկանությունը համոզմունք էր հայտնել, որ ահաբեկիչներն օգտվել են սիրիական կեղծ անձնագրերից` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Եվրոպա գաղթած ոչ սիրիացիների մոտ Սիրիայի քաղաքացու կեղծ անձնագրեր են հայտնաբերվել:

Սեպտեմբերին Daily Mail թերթի Թուրքիայի թղթակիցը հայտնել էր, որ 2 հազար դոլարով կարողացել է Թուրքիայի քաղաքացու անձնագիր ձեռք բերել, իսկ հոլանդացի մի լրագրող էլ հայտնել էր, որ դա իրեն հաջողվել է 825 դոլարով:

CNN-ը հայտնել է, որ Փարիզում Stad de France մարզադաշտի մոտ իրականացված ահաբեկչական գործողության հեղինակներից մեկը հանդիսանում է Սիրիայի կեղծ անձնագրով հանդես եկած Ահմեդ Ալմուհամեդը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում