Հայ-իրանական երկաթգիծը կարող է ինտեգրվել «Մետաքսի ճանապարհի» վերածննդի նախագծում. Թիան Էրլուն

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլուն «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձավ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հարցում Չինաստանի ներգրավվածության, անցնող տարում հայ-չինական հարաբերությունների զարգացման ընթացքի և երկկողմ առաջիկա ծրագրերի մասին:

-Պարոն դեսպան, Չինաստանը հետաքրքրություն է ցուցաբերում հայ-իրանական երկաթուղու շինարարության հարցում:

- Հայաստանի մոտ առկա է ցանկություն կառուցելու հայ-իրանական երկաթգիծ, և մի շարք չինական ընկերություններ ուսումնասիրում են այդ հարցում համագործակցության ու երկաթգծի շինարարության համաֆինանսավորման հնարավորությունը: Չինաստանը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները, սակայն վերը նշված հարցում համագործակցության պայմանները պետք է դեռևս քննարկվեն:

-Չինաստանը արդյոք դիտարկո՞ւմ է հայ-իրանական երկաթգիծը որպես «Մետաքսի մեծ ճանապարհի» վերագործարկման բաղադրիչներից մեկը:

- «Մետաքսի ճանապարհի» նախագծի վերածննդի բաղադրիչներից մեկը ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումն է և դրանց փոխկապակցումն է. այդ պարագայում հայ-իրանական երկաթգիծը կարող է ինտեգրվել «Մետաքսի ճանապարհի» վերածննդի նախագծում:

-Հայ-չինական հարաբերություններն ինչպիսի՞ զարգացում ապրեցին անցնող տարում:

-Անցնող տարին հայ-չինական հարաբերությունների զարգացման, խորացման և ընդլայնման առումով բավական հաջող էր: Բարձր մակարդակով փոխադարձ այցելությունները, այդ թվում` այս տարվա մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Չինաստան հիրավի պատմական իրադարձություններ էին երկու երկրների համար: Նախագահի այցի ընթացքում ստորագրվեց հայ-չինական համագործակցության տասը պայմանագիր, որը լավ իրավական հիմք է հանդիսանում երկու երկրների միջև հետագա համագործակցության համար:

Այնուհետև` սեպտեմբերին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ժամանեց Չինաստան, որի ընթացքում քննարկվեցին կոնկրետ նախագծերում համագործակցության հնարավորությունները. հայ-չինական ռեալ համագործակցությունը ապրեց ռեալ զարգացում:

-Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացման մակարդակը:

-Այս տարի հայ-չինական երկկողմ ապրանքաշրջանառության ցուցանիշները, ամենայն հավանականությամբ, կկրճատվեն` հաշվի առնելով համաշխարհային տնտեսական զարգացման ընդհանուր մակարդակի նվազման միտումները: Բայց, ես պետք է նշեմ, որ հայ-չինական տնտեսական համագործակցության ցուցանիշների նվազումը կլինի ավելի քիչ` համեմատած Հայաստանի և այլ երկրների նմանատիպ ցուցանիշների հետ: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ Հայաստանից Չինաստան արտահանման ցուցանիշն այս տարվա առաջին կեսին ավելացել է շուրջ 30 տոկոսով, ինչը շատ լավ ցուցանիշ է:

-Ինչպե՞ս է ընթանում հայ-չինական հումանիտար համագործակցությունը:

-Այս տարի Չինաստանում անցկացվեցին հայկական մշակույթի օրերը, իսկ հաջորդ տարի ծրագրվում է Հայաստանում անցկացնել չինական մշակույթի օրերը, որի անցկացման ժամկետները դեռևս քննարկման փուլում են: Բացի այդ`ամեն տարի Չինաստանի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակով ՉԺՀ ուսանելու են մեկնում հայ ուսանողներ. ՀՀ ԲՈՒՀ-երում սովորում են նաև չինացի ուսանողներ: Ես հուսով եմ, որ հաջորդ տարի Չինաստանի տեխնիկա-տնտեսական աջակցության շրջանակներում Երևանում կմեկնարկի չինարենի խորացված ուսուցմամբ հանրակրթական դպրոցի շինարարությունը:

-Չինաստանը Հայաստանի տնտեսության ո՞ր ոլորտներում է հետաքրքված` ապագայում ներդրումներ կատարելու առումով:

-Յուրաքանչյուր ներդրում կախված է առաջին հերթին տնտեսական նպատակահարմարությունից: Չինական մի շարք ընկերություններ հետաքրքրված են տրանսպորտային և էներգետիկ օբյեկտների շինարարությանը ներգրավելու հարցում. քննարկվում է նաև Հայաստանում հայ-չինական համատեղ պղնձաձուլման գործարանի կառուցման և շինանյութերի արտադրության ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Հարցազրույցը Հենրիխ Մարգարյանի

Հայերեն العربية English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում